Լրահոս

12.07.2014 17:34


Աջափնյակում և Մալաթիայում ջուր չի լինի

Աջափնյակում և Մալաթիայում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 15-ին՝ ժամը 10.00-22.00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Գ. Զոհրաբ, Չուխաջյան փողոցների և Հասրաթյան 25/2, 25/4 հասցեների,
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
  • Արմավիր մարզի Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը