Լրահոս

04.09.2009 14:39


Գալուստ Սահակյանը «Ժառանգության» մասին

Գալուստ Սահակյանը «Ժառանգության» մասին

-Այն բոլոր սեթևեթանքները, որ այսօր կապվում է հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի հետ, ես պատճառաբանում եմ հետևյալ կերպ. հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական օրակարգ, գործողության ծրագիր չունենալով՝ փորձում են կառչել ինչ-որ երևույթներից և դրանով հասարակության առջև որոշակի դիրքավորումներ ունենալու խնդիրներ լուծել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գալուստ Սահակյանն ու նշել, թե գոնե այսօր շատ զգույշ պետք է լինել և համբերատար։

Նշենք, որ Գալուստ Սահակյանը ևս մեկ անգամ պնդել է, որ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններն ապրիլի 22-ի արձանագրություններն են, որոնք հրապարակվել են ըստ պայմանավորվածությունների։

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հրապարակած հայտարարությանը՝ Գ. Սահակյանն ասել է, թե հայտարարություն հրապարակելու համար ուժեր պետք է ունենալ.

-Հազար մարդով միտինգ կարո՞ղ եք անել, որ ձեր ասածն ամրապնդեք։ Հետո չի կարելի. արդեն հասարակությանն էլ պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես պետական քաղաքական գործիչ, իր առանձնությունն ունի։ Ինչ-որ մարդիկ են հավաքվել  և հանկարծ նոր-նոր հասկացել են, որ ինչ-որ մի ժամանակ պատերազմ է եղել, ու ղարաբաղյան խնդիր է եղել, և ինչքան լավ է՝ Ազգային ժողովում ճեմելով՝ սկսենք խոսել, որ մենք նախագիծ ներկայացրեցինք, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչենք, հանկարծ հանրապետականները չցանկացան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը