«Լինել առավել նպատակասլաց և աչալուրջ, երբևէ չընկճվել ու չնահանջել»
Օրեր առաջ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հասարակական Կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2014թ. ամռան ընթացքում՝ ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հետ համատեղ, կազմակերպելու է արտագնա հանդիպումների շարք՝ ՀՀ բարձրաստիճան, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների հետ, և իրենց ամառային հանդիպումների առաջին հյուրը լինելու է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ երիտասարդների և ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի միջև հանդիպումը տեղի ունեցավ 2014թ հուլիսի 11-ին՝ ՀՀ Ազգային ժողովում: Հանդիպումից առաջ պատգամավորի օգնական Արմեն Ասլյանը մեր Դպրոցի ուսանողների համար կազմակերպեց փոքրիկ շրջայց ԱԺ վարչական շենքում՝ զուգահեռաբար ծանոթացնելով ԱԺ-ի ձևավորման պատմական ու իրավական հիմքերի հետ: Վահան Բաբայանի հետ հանդիպումն սկսվեց երիտասարդներին ուղղված նրա խրախուսական խոսքով: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում աջակցել ու նպաստել նրանց ծավալած գործունեությանը, այնուհետև ուսանողներին ներկայացրեց իր անցած ուղու որոշ մանրամասներ՝ մինչև ԱԺ պատգամավոր դառնալն ու դրանից հետո, քննարկվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում երիտասարդության ներգրավվածության հարցը:
Վահան Բաբայանն իր խոսքում բազմիցս շեշտադրումներ կատարեց երիտասարդների դերի ու կարևորության, հասարակության ու պետության մեջ նրանց ունեցած դերակատարմանը վերաբերող մտքերում: Հորդորեց երիտասարդներին լինել առավել նպատակասլաց և աչալուրջ, երբևէ չընկճվել ու չնահանջել, որպեսզի իրենց ինտելեկտն ու ներուժը ճիշտ և նպատակային օգտագործեն՝ ի նպաստ երկրի զարգացմանն ու բարելավմանը:
Հանդիպումն անցնում էր ՊԳԵԴ ուսանողների թեժ հարցադրումներով, քննարկումներով ու առարկումներով: Տրվող հարցերը սուր էին և բազմաբնույթ. անդրադարձ կատարվեց օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններին, ՀՀ սահմանադրությանը, չորրորդ իշխանությանը և տեղեկատվական հոսքերի մանիպուլյացիոն դրսևորումներին: Հետաքրքիր էր հատկապես ՝ Քաղաքական գործչի ու Պետական գործչի միջև անցկացվող համեմատականը, որն ըստ պատգամավորի հետևյալն է. « Քաղաքական գործիչը կարևորում է խմբային, թիմային շահը, իսկ Պետական գործչի համար ամեն ինչից վեր պետության շահն է գտնվում…»:
Իր ամփոփիչ խոսքում Վահան Բաբայանը երիտասարդներին հորդորեց, որ ունենան ժամանակի զգացողություն, առավելագույնս օգտագործեն իրենց երիտասարդ տարիքը և չդադարեն ձգտելուց, քանի որ աշխարհում ամեն ինչ սկսվում է հենց ձգտումներից: ՊԳԵԴ Հ/Կ-ի ուսանողներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Վահան Բաբայանին՝ բովանդակալից և ուսուցողական հանդիպման համար, ինչպես նաև «նախազգուշացնում» բոլոր պետական ու քաղաքական գործիչներին, որ իրենց թիրախում հայտնված որևէ պաշտոնյա չի գնալու ամառային հանգստի՝ առանց երիտասարդների հարցերին սպառիչ պատասխաններ տալու:
«Լինել առավել նպատակասլաց և աչալուրջ, երբևէ չընկճվել ու չնահանջել»
Օրեր առաջ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հասարակական Կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2014թ. ամռան ընթացքում՝ ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հետ համատեղ, կազմակերպելու է արտագնա հանդիպումների շարք՝ ՀՀ բարձրաստիճան, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների հետ, և իրենց ամառային հանդիպումների առաջին հյուրը լինելու է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ երիտասարդների և ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի միջև հանդիպումը տեղի ունեցավ 2014թ հուլիսի 11-ին՝ ՀՀ Ազգային ժողովում: Հանդիպումից առաջ պատգամավորի օգնական Արմեն Ասլյանը մեր Դպրոցի ուսանողների համար կազմակերպեց փոքրիկ շրջայց ԱԺ վարչական շենքում՝ զուգահեռաբար ծանոթացնելով ԱԺ-ի ձևավորման պատմական ու իրավական հիմքերի հետ:
Վահան Բաբայանի հետ հանդիպումն սկսվեց երիտասարդներին ուղղված նրա խրախուսական խոսքով: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում աջակցել ու նպաստել նրանց ծավալած գործունեությանը, այնուհետև ուսանողներին ներկայացրեց իր անցած ուղու որոշ մանրամասներ՝ մինչև ԱԺ պատգամավոր դառնալն ու դրանից հետո, քննարկվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում երիտասարդության ներգրավվածության հարցը:
Վահան Բաբայանն իր խոսքում բազմիցս շեշտադրումներ կատարեց երիտասարդների դերի ու կարևորության, հասարակության ու պետության մեջ նրանց ունեցած դերակատարմանը վերաբերող մտքերում: Հորդորեց երիտասարդներին լինել առավել նպատակասլաց և աչալուրջ, երբևէ չընկճվել ու չնահանջել, որպեսզի իրենց ինտելեկտն ու ներուժը ճիշտ և նպատակային օգտագործեն՝ ի նպաստ երկրի զարգացմանն ու բարելավմանը:
Հանդիպումն անցնում էր ՊԳԵԴ ուսանողների թեժ հարցադրումներով, քննարկումներով ու առարկումներով: Տրվող հարցերը սուր էին և բազմաբնույթ. անդրադարձ կատարվեց օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններին, ՀՀ սահմանադրությանը, չորրորդ իշխանությանը և տեղեկատվական հոսքերի մանիպուլյացիոն դրսևորումներին: Հետաքրքիր էր հատկապես ՝ Քաղաքական գործչի ու Պետական գործչի միջև անցկացվող համեմատականը, որն ըստ պատգամավորի հետևյալն է. « Քաղաքական գործիչը կարևորում է խմբային, թիմային շահը, իսկ Պետական գործչի համար ամեն ինչից վեր պետության շահն է գտնվում…»:
Իր ամփոփիչ խոսքում Վահան Բաբայանը երիտասարդներին հորդորեց, որ ունենան ժամանակի զգացողություն, առավելագույնս օգտագործեն իրենց երիտասարդ տարիքը և չդադարեն ձգտելուց, քանի որ աշխարհում ամեն ինչ սկսվում է հենց ձգտումներից: ՊԳԵԴ Հ/Կ-ի ուսանողներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Վահան Բաբայանին՝ բովանդակալից և ուսուցողական հանդիպման համար, ինչպես նաև «նախազգուշացնում» բոլոր պետական ու քաղաքական գործիչներին, որ իրենց թիրախում հայտնված որևէ պաշտոնյա չի գնալու ամառային հանգստի՝ առանց երիտասարդների հարցերին սպառիչ պատասխաններ տալու:
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»