Լրահոս

04.09.2009 14:46


«Ռադիո Հայ»–ն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի

Վերջին շրջանում «Ռադիո Հայ» ռադիոկայանի և «Ժառանգություն» կուսակցության միջև ծավալված բանավեճը նոր փուլ է թևակոխել: Օրեր առաջ «Ռադիո Հայը» քաղաքացիական հայցով դիմել էր ընդհանուր իրավասության դատարան, ուր խնդրել էր պարտադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին' ներողություն խնդրել ռադիոկայանից նրա գործարար համբավն արատավորող հրապարակային հայտարարություն անելու համար: Բանն այն է, որ Ստեփան Սաֆարյանը թեմային վերաբերվող իր վերջին հրապարակախոսության մեջ մեղադրել էր «Ռադիո Հային» նախագահականից իջեցված պատվեր կատարելու մեջ: Ռադիոընկերությունն էլ, արձանագրելով, որ այդ հայտարարությամբ վարկաբեկվել է երկար տարիների ընթացքում վաստակած անկախ ռադիոկայանի համբավը, դիմել է դատարան' պահանջելով հերքել այդ ապատեղեկատվությունը: Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Գայանե Մազմանյանի, հայցադիմումը ընդունել է վարույթ: Դատական դռնբաց նիստը կայանալու է սեպտեմբերի 24-ին:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը