Լրահոս

12.07.2014 14:31


ԼՂՀ ՊՆ–ն ևս մեկ դիվերսանտի լուսանկար է հրապարակել

ԼՂՀ ՊՆ–ն ևս մեկ դիվերսանտի լուսանկար է հրապարակել

Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանականդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի:

Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրելեն մեկ սպա:

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը