«Հայրենասիրությունն» ամենաբարձ վարձատրվող մասնագիտությունն է։ Համենայնդեպս այսօր Հայաստանում այդպես է։
«Հայրենասեր» լինելը բավական «ծանր» աշխատանք է, քանզի մի ամբողջ հայրենիք պետք է «սիրել», իսկ դա «հեշտ» բան չէ։
Մեզանում «հայրենասերների» պակաս չկա։ Դրանց թիվն աճում է սրիկաների աճին ուղիղ համեմատական։
«Հայրենասիրությունը» տարբեր դրսևորումներ ունի։ Մի մասի համար դա հակառուսականությունն է (սա բավական բարձ վարձատրվող «հայրենասիրության» տեսակներից է, քազնի կողքից հնարավոր է նաև գրանտ «կպցնել»)։
Պուտինի հրաժարականը պահանջելն անշառ գործ է, համ էլ՝ եկամտաբեր։ Դա է պատճառը, որ Հայաստանում վխտում են Պուտինի հրաժարականը պահանջող սերժահպատակները։ Պատկերը շատ նողկալի է՝ Սերժը քծնում է Պուտինին ու «տակից» իր «հայրենասեր» հաճախորդների միջոցով պահանջում նույն Պուտինի հրաժարականը։
«Հայրենասիրության» մյուս տեսակը ռուսահպատակությունն է։ Սրա մեջ մասնագիտացած են Սերժի մյուս խումբ հաճախորդները՝ Զորի Գայկովիչը, Արտաշես Գեղամյանը և «Գրիբոյեդով» ակումբի մշտական մուտքի տոմս ունեցողներից շատերը։
Լինում են թուրքամետ ու ադրբեջանամետ «հայրենասերներ»։ Սրանք 5–րդ շարասյան բացահայտված ներկայացուցիչներ են և հանդիսանում են «ռուսամետների» ու «արևմտամետների» ենթատեսակները։
«Արևմտամետ» և «ռուսամետ» ուղղությունների «հայրենասերներից» զատ հանդիպում ենք նաև «ազգային–ազատագրական» ճակատի «հայրենասերներ»՝ նեոփանջունիներ։ Սրանք ճղճղան ձայնովներն են, եզակի անբարոյականներ, որոնք պատրաստ են մեկնել կռիվ, եթե իհարկե այն մեծ մասշտաբներ ունենա և համատիեզերական նշանակության լինի, քանզի իրենք մեծ մասշտաբի «հայրենասերներ» են։
Իսկ եթե կռվի մասշտաբները փոքր են, ապա սրանք ճակատ չեն մեկնի, քանզի ... զանգի են սպասում։
Համ էլ՝ մեծ մասշտաբի պատերազմ որ սկսվի, այդ իրարանցման մեջ ոչ մեկը չի հիշի, որ խոստացել ես մեկնել ճակատ ու դառնալ Մատրոսով և դու արանքից կպլստաս, ինչպես նախկինում ես պլստացել։ Իսկ այսպես հնարավորություն կա էժանագին PR–ով զբաղվել ու սեփական ֆեյքերիցդ «Մալադե՛ց»–ներ ու «Տղայա»–ներ պոկել սոցիալական ցանցերում։
Մի խոսքով, որքան հաճախորդ, այնքան «հայրենասերների» տեսակ։ Ձևական առումով տարբեր են նրանք, բայց ունեն մեկ ընդհանրություն՝ ծառայում են օրվա իշխանությանը։ Նրանց գինը մի զրո ավել, կամ մի զրո պակաս է, բայց միևնույն է զրոն ընդհանուր է բոլորի համար։
«Հայրենասիրության» գինը

Սևակ Մինասյան