Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքական չորս ուժերը «Նաիրիտի» հարցով լուրջ ասելիք ունեն»
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա ԶոհրաբյանըԳԱԼԱ–ին ասել է. «Ես կարծում եմ՝ հանձնաժողովը պիտի վաղուց ստեղծվեր, եւ ոչ թե այսօր պիտի ասվեր, որ բոլոր մեղավորները պիտի պատժվեն, այլ բազմիցս դա հասցեական նշվել է, թե ում անուններն են շոշափվում «Նաիրիտի» սկանդալի հետ, թե ինչպես «Նաիրիտի» տնօրենները, չտալով աշխատավարձերը, ստիպելով, որ ամեն ամիս «Նաիրիտի» աշխատակիցները իրենց մեկ ամսվա աշխատավարձը, կներեք, մուրալու համար մարշիրովկա, շքերթ կազմակերպեն ամեն անգամ «Նաիրիտ»-ից կառավարություն, կառավարությունից նախարարություն, երբ որ «Նաիրիտի» տնօրենները, նաեւ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ որպես փոխտնօրեն, տասնյակ հազարավոր դոլարների աշխատավարձերը դուրս գրեն՝ չտալով ժողովրդի ամեն ամսվա աշխատավարձերը»:
Նա վստահ է, որ այնտեղ եղած կոռուպցիոն լուրջ սկանդալներն են պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը մի քանի անգամ մերժեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը:
«Նրանք, ովքեր շահագրգռված չեն, որ ստեղծվեր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, նրանք շահագրգռված են կոռուպցիոն սկանդալներն ու հանցագործներին պարտակելու մեջ: Այնպես որ, եթե կառավարությունը իրապես շահագրգռված է, ինչպես վարչապետն է ասել, մեղավորները պիտի պատժվեն, մեղավորներին երկար փնտրել պետք չէ, կարծում եմ՝ շատ լավ գիտի մեղավորների տեղը, իրենք պիտի խստագույնս շահագրգռված լինեն ինչ-որ ֆորմատով ստեղծելու հանձնաժողով եւ քննարկելու «Նաիրիտի» հարցը, վստահեցնում եմ, որ քաղաքական չորս ուժերը «Նաիրիտի» հարցով լուրջ ասելիք ունեն»,- նշեց տիկին Զոհրաբյանը, ով ենթադրում է, որ միգուցե իշխանությունները հասկանում են, որ սա այն պատմությունն է, որ երկար թաքցնել չի լինի. «Ինչքան շուտ հասկանան, որ պիտի բացվի այս պատմությունը, մեղավորները պիտի պատժվեն, այնքան շատ ավելի լավ կլինի թե իշխանության, թե ժողովրդի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի խոստմանը մեղավորներին պատժելու վերաբերյալ, նշեց. «Ես երբեւէ չեմ կասկածում որեւէ մեկի խոսքի անկեղծությանը, եւ այն, ինչ որ ասվում է, անկեղծ է ասվում, համենայնդեպս մինչեւ այս պահը ինչ որ արվել է, այսինքն՝ պարտակվել է, հնարավոր է, որ իրականանա. մեղավորները, ոչ թե տնակավարները, փոքր կատարողները, պատժվեն, նրանք, ովքեր «Նաիրիտի» ողջ գույքը որպես ջարդոն արտահանեցին օրինակ Չինաստան»:
Փոխարենը կասկածում է, որ քանի դեռ չի բացվել պատմությունը, ներդրողներ կհայտնվեն. «Կարծում եմ որեւէ լուրջ գործարար չի մոտենա մի կազմակերպության, որի տակ լրջագույն մութ ջրեր են հոսում եւ մութ պատմություններ կան»,- համոզմունք հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքական չորս ուժերը «Նաիրիտի» հարցով լուրջ ասելիք ունեն»
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԳԱԼԱ–ին ասել է. «Ես կարծում եմ՝ հանձնաժողովը պիտի վաղուց ստեղծվեր, եւ ոչ թե այսօր պիտի ասվեր, որ բոլոր մեղավորները պիտի պատժվեն, այլ բազմիցս դա հասցեական նշվել է, թե ում անուններն են շոշափվում «Նաիրիտի» սկանդալի հետ, թե ինչպես «Նաիրիտի» տնօրենները, չտալով աշխատավարձերը, ստիպելով, որ ամեն ամիս «Նաիրիտի» աշխատակիցները իրենց մեկ ամսվա աշխատավարձը, կներեք, մուրալու համար մարշիրովկա, շքերթ կազմակերպեն ամեն անգամ «Նաիրիտ»-ից կառավարություն, կառավարությունից նախարարություն, երբ որ «Նաիրիտի» տնօրենները, նաեւ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ որպես փոխտնօրեն, տասնյակ հազարավոր դոլարների աշխատավարձերը դուրս գրեն՝ չտալով ժողովրդի ամեն ամսվա աշխատավարձերը»:
Նա վստահ է, որ այնտեղ եղած կոռուպցիոն լուրջ սկանդալներն են պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը մի քանի անգամ մերժեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը:
«Նրանք, ովքեր շահագրգռված չեն, որ ստեղծվեր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, նրանք շահագրգռված են կոռուպցիոն սկանդալներն ու հանցագործներին պարտակելու մեջ: Այնպես որ, եթե կառավարությունը իրապես շահագրգռված է, ինչպես վարչապետն է ասել, մեղավորները պիտի պատժվեն, մեղավորներին երկար փնտրել պետք չէ, կարծում եմ՝ շատ լավ գիտի մեղավորների տեղը, իրենք պիտի խստագույնս շահագրգռված լինեն ինչ-որ ֆորմատով ստեղծելու հանձնաժողով եւ քննարկելու «Նաիրիտի» հարցը, վստահեցնում եմ, որ քաղաքական չորս ուժերը «Նաիրիտի» հարցով լուրջ ասելիք ունեն»,- նշեց տիկին Զոհրաբյանը, ով ենթադրում է, որ միգուցե իշխանությունները հասկանում են, որ սա այն պատմությունն է, որ երկար թաքցնել չի լինի. «Ինչքան շուտ հասկանան, որ պիտի բացվի այս պատմությունը, մեղավորները պիտի պատժվեն, այնքան շատ ավելի լավ կլինի թե իշխանության, թե ժողովրդի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի խոստմանը մեղավորներին պատժելու վերաբերյալ, նշեց. «Ես երբեւէ չեմ կասկածում որեւէ մեկի խոսքի անկեղծությանը, եւ այն, ինչ որ ասվում է, անկեղծ է ասվում, համենայնդեպս մինչեւ այս պահը ինչ որ արվել է, այսինքն՝ պարտակվել է, հնարավոր է, որ իրականանա. մեղավորները, ոչ թե տնակավարները, փոքր կատարողները, պատժվեն, նրանք, ովքեր «Նաիրիտի» ողջ գույքը որպես ջարդոն արտահանեցին օրինակ Չինաստան»:
Փոխարենը կասկածում է, որ քանի դեռ չի բացվել պատմությունը, ներդրողներ կհայտնվեն. «Կարծում եմ որեւէ լուրջ գործարար չի մոտենա մի կազմակերպության, որի տակ լրջագույն մութ ջրեր են հոսում եւ մութ պատմություններ կան»,- համոզմունք հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։