Լրահոս

14.07.2014 10:24


«Շառ դրախտում. լուսանկարչությունը և կանացիության կառուցումները» ցուցահանդեսը

«Շառ դրախտում. լուսանկարչությունը և կանացիության կառուցումները» ցուցահանդեսը

«Շառ դրախտում» ցուցահանդեսը դիտարկում է կանացիության արդի պատկերացումները ժամանակակից հայկական լուսանկարչության մեջ` ներկայացված Սվետլանա Անտոնյանի (Օկեանի), Անուշ Բաբաջանյանի, Աննա Դավթյանի, Վեհանուշ Թոփչյանի, Նվարդ Երկանյանի և Նազիկ Արմենակյանի ստեղծագործություններով: Դրանք համալրված են 20-րդ դարաշրջանի կոմերցիոն լուսանկարների օրինակներով որոնք մասնակիորեն ուրվագծվում են կանացիության կառուցման պատմական եւ միջազգային առնչությունները:

Նորահայտ և տարաբնույթ հայ արվեստագետների այս երկխոսությունը հնարավոր է դառնում լուսանկարչության տարածքում, որը ընդմիշտ եղել է կանացիությունը պատկերային հաճույքի առարկա դարձնելու, ինչպես նաեւ սրանից զերծելու միջոց: Աշխատելով այս լարումների միջև, արվեստագետները փորձարկում են կանացիության տարիմաստ, միջամտողական ու հակասական հնարավորությունների վերագործարկումը` որպես կառուցողական ուժ: Արդյունքում այն բացահայտվում է ոչ թե որպես գաղափարապես արժեքազրկված մի կառույց, այլ բազմանիստ, մշակութապես փոփոխական գործողություն և դերակատարում:

Այդ խաղի ընթացքում ընտանեկան, հասարակական, քաղաքական եւ բնական տարածքների արքետիպերը խաթարվում են ու փոխակերպվում երեւակայության, պոեզիայի ու ցանկության ասպարեզների: Լուսանկարչությունը ինքին ընդունում տարբեր հանդերձներ (վավերագրական, կոնցեպտուալ, պերֆորմատիվ, կոմերցիոն եւ արխիվային) եւ սպրդում է ավանդական շրջանակներից` ապահովելով իրականությունը տեսնելու ու ներկայացնելու նորովի կերպեր:
Նման ցուցահանդեսը թերևս կարող է անմիտ թվալ այսօր, երբ ԿԻՆ ու ՏՂԱՄԱՐԴ հասկացությունները դրված են հիմնային հարցադրման տակ: Սակայն, երբ զանգվածային մեդիաները, իշխանությունը և այլ համակարգերը, շարունակորեն օգտագործում են կանացիության նորմատիվ, գայթակղիչ պատկերները որպես «սպառողական դրախտի» կարեւորագույն բաղկացուցիչ, խնդիրը մնում է ընթացիկ քաղականության եւ արվեստի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը