Լրահոս

04.09.2009 14:53


Լրացավ Գևորգ Պետրոսյանի պաշտոնավարման 100 օրը

Լրացավ Գևորգ Պետրոսյանի պաշտոնավարման 100 օրը

Ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը նշել է, որ այդ ընթացքում սոցիալական ոլորտում մի շարք ձեռքբերումներ են եղել, բայց նաև խախտումներ էլ են արձանագրվել։ Մասնավորապես՝ նախարարի հրամանով ստեղծված վերահսկողական խումբը գործազրկության ոլորտում հայտնաբերել է այնպիսի մարդկանց, ովքեր աշխատանք ունեն, բայց նրանց գրանցել են գործազուրկների ցուցակում։ Հայտնաբերվել են նաև պետական բյուջեի միջոցները վատնելու դեպքեր։ Պարզվել է նաև, որ շուրջ 17.000 ընտանիք կեղծ փաստաթղթեր է ներկայացրել՝ ընգրկվելով ընտանեկան նպաստի համակարգում։

Մասնագիտությամբ իրավաբան Գ. Պետրոսյանը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով արգելվող արարք է տեղի ունեցել՝ հավելելով, որ հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ  աշխատանքից մանկատան տնօրեն է ազատել, մի շարք տնօրենների նկատմամբ էլ կարգապահական տույժ է կիրառվել։ Սակայն եղել են նաև տնօրեններ, ովքեր նախարարի կողմից խրախուսվել են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը