Լրահոս

14.07.2014 11:24


Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները

Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների քայքայված ընտանիքների:

Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է: Ընտանիքի հայրը աշխատանք ունենալու և իր ընտանիքի գոյությունը պահելու ակնկալիքով համաձայնել է հարևան հանրապետությունում անասնապահություն անելու առաջարկին:

Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է ոչ միայն դատարկաձեռն, այլ նաև մեծ պարտքեր կուտակած, դեռ ավելին՝ անչափահաս որդիներից մեկին էլ չի կարողանում վերդարձնել տուն: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://youtu.be/HjF4lWjR6pI

Այս խորագրի վերջին նյութերը