Լրահոս

14.07.2014 11:49


«Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում որևէ մեկի մոտ «սուր մենինգիտ» չի ախտորոշվել

«Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում որևէ մեկի մոտ «սուր մենինգիտ» չի ախտորոշվել

«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեղեկատվության կապակցությամբ՝ հայտնում ենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «սուր մենինգիտ» ախտորոշմամբ հիվանդներ կամ մենինգիտի կասկածելի դեպքեր չկան:

Ներկա պահին ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 18 հիվանդ` «աղիքային վարակ» ախտորոշմամբ։ Բոլոր 18 հիվանդների մոտ առկա են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, որոնք, ըստ լաբորատոր հատազոտության արդյունքների, որևէ առնչություն չունեն էնտերովիրուսների հետ։ Միայն 4 հիվանդ է ունեցել նաև գլխացավ, նրանցից 2-ի մոտ հայտնաբերվել է պայմանական ախտածին հարուցիչ (Klebsiella): Հիվանդները միմյանց հետ համաճարակաբանորեն կապված չեն, խմբակային հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել: Հիվանդացության նման ցուցանիշները բնորոշ են այս սեզոնին։

Արմավիրում համաճարակային նման իրավիճակի հետ կապված՝ անհրաժեշտություն չկա բակային համայցեր, ինչպես նաև մանկապարտեզներում օրը 2 անգամ ջերմաչափում կատարելու, ինչը չի արվում:

Հունիսի 1-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում «Արմավիր» բժշկական կենտրոն է դիմել 5 հիվանդ (տեղեկատվությամբ նշված 10-ի փոխարեն), որոնց մոտ ախտորոշվել է «սուր մենինգիտ», և տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Հիվանդները տարբեր հասցեներից են և համաճարակաբանորեն իրար հետ կապված չեն: Նշված բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից առողջացումով:

Առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը