Լրահոս

14.07.2014 21:05


Իրանում 8 մարդ դատապարտվել է «Ֆեյսբուքում» հակակառավարական կարծիքի համար

Իրանում 8 մարդ դատապարտվել է «Ֆեյսբուքում» հակակառավարական կարծիքի համար

Իրանի հեղափոխական տրիբունալը 8 երիտասարդի 127 տարվա ազատազրկման է դատապարտել «Ֆեյսբուքում» հակակառավարական հաղորդագրություններ տեղադրելու համար։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ տեղական ԶLՄ–ին հղումով։ Դատապարտվածների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանք դատապարտվել են «ազգային անվտանգության դեմ միտումնավոր գործողություններ կատարելու», հակակառավարական քարոզչության, ինչպես նաև «Իրանի առաջնորդների ու իսլամական սրբերին վիրավորելու» համար։ Երիտասարդներից յուրաքանչյուրը 11-21 տարվա ազատազրկման է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Իրանում մուտքը սոցցանցեր, այդ թվում՝ «Twitter» և «Facebook», որոնք ճանաչվել են հակակառավարական կամ իսլամի նորմերին հակասող, մշտապես արգելափակվում է իշխանությունների կողմից։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը