Լրահոս

04.09.2009 15:16


ՀՀԿ փոխնախագահը քաղաքական ուժերին մոլախոտ է անվանել

ՀՀԿ փոխնախագահը քաղաքական ուժերին մոլախոտ է անվանել

-Մեր քաղաքական ուժերը հիմնականում զբաղված են թուլացնելու ժողովրդի միտքը, նրա ոգին, նրա հետագա գործունեությունը։ Որևէ հայ չեք կարող պատկերացնել, որ ասի, թե Ղարաբաղը որևէ կարգավիճակով տալիս ենք Ադրբեջանին,-այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։- Բայց այդպիսի քաղաքան ուժ ունենք, այդպիսի հայեցակարգով մարդիկ ունենք։ Ես համարում եմ ամբողջ դաշտը մոլախոտային, որը ժողովուրդը պետք է կարողանա ֆիլտրել, հանել, դեն գցել։

Որքան էլ լրագրողները պատգամավորին հորդորել են, որ բացի փակագծերը և ասի, թե որ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի մասին է խոսքը, Գ. Սահակյանը չի պատասխանել։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե իր կարծիքով խորհրդարանը կվավերացնի՞ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից նախաստորագրված արձանագրությունները, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ խորհրդարանը կվավերացնի այն փաստաթղթերը, որոնք հայանպաստ են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը