Լրահոս

14.07.2014 14:13


ՊԲ ՌԽ նիստում

ՊԲ ՌԽ նիստում

Հուլիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2014թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին ու այդ համատեքստում մեր հետագա անելիքներին, մեկնարկել են ռազմական խորհրդի բուն աշխատանքները: Այնուհետև, ըստ ուղղությունների, համապարփակ զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, որոնք ոչ միայն խոսել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ուղղություններում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, այլև նշել են ի հայտ եկած թերացումները և դրանք շտկելու գործառույթները:

Վերջում, ամփոփելով ռազմական խորհրդի և կիսամյակի արդյունքները, պաշտպանության նախարարը դրանք համարել է գոհացուցիչ և հայտնաբերված թերացումներն ու բացթողումները շտկելու համար տվել համապատասխան ցուցումներ ու հրահանգներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը