Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ուղերձում ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առեւտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը: Մեր երկու բարեկամ պետությունների միջեւ առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների եւ ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման եւ խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարեւոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ եւ մաղթում հաջողություններ եւ ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց եւ բարօրություն: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Սերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ուղերձում ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առեւտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:
Մեր երկու բարեկամ պետությունների միջեւ առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների եւ ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման եւ խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարեւոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ եւ մաղթում հաջողություններ եւ ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց եւ բարօրություն:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: