Լրահոս

04.09.2009 15:29


ՀՌԱԿ-ը նախազգուշացնում է

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցների հայտարարության տեքստ է ուղարկվել, որում խոսվում է հայ-թուրքական վերջին «զարգացումները» ողջունելու և այդ գործընթացում իշխանությանը  աջակցելու մասին, իսկ ավելի նկատելի եւ պատկառազդու երևալու համար մեծադիր տառերով վկայակոչվում է «ՌԱԿ Միացյալ Նահանգների Արևելյան շրջանակի և Կանադայի վարչություն» կեղծ  անվանումը:  

 Այս գրությամբ պաշտոնապես տեղեկացնում ենք, որ աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությունը իր անհամաձայնությունն էր հայտնել հայ-թուրքական  արձանագրության  առնչությամբ  դեռեւս  1  սեպտեմբերի  2009 թ.-ին, իսկ կառուցվածքային առումով հայտնում ենք, որ կուսակցությունը Միացյալ Նահանգներում ունի 3, իսկ Կանադայում' 2 իրարից անջատ շրջանակներ, հետեւաբար' «ՌԱԿ Միացյալ Նահանգների Արեւելյան շրջանի եւ Կանադայի վարչություն» անվանմամբ կառույց մեր կազմակերպության մեջ գոյություն չունի:

 Հետևաբար այդ  բառակապակցությամբ որեւէ հայտարարություն պետք է դիտարկել որպես թուրքական հերթական քարոզչության արդյունք եւ չի բացառվում, որ մոտ ապագայում այն ավելի է  «թեժանալու»'   խառնաշփոթ  ստեղծելով մեր լրատվական դաշտում:  

   ՀՌԱԿ լրատվական ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը