Պատահարից օրեր անց վարորդը հիվանդանոցում մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ-Ուրցաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 13-ին՝ ժամը 14.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1947 թ. ծնված Ֆ. Սահրադյանը, ստացիոնար բուժում ստանալու ժամանակ մահացել է: