Լրահոս

14.07.2014 17:48


Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր

Այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի երրորդ անդամի ձերբակալվելու մասին լուրը: Մինչ ուժային կառույցները փորձում էին գտնել ու բռնել փախած դիվերսանտին, հանրության շրջանում տարածվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, թե ադրբեջանական եռյակը դիվերսիոն խումբ չի եղել, թե նրանք բոլորովին այլ նպատակներով են ներթափանցել հայկական պետությունների տարածքներ և այլն:

ԼՂՀ ՊԲ-ն Yerkir.am-ին տրամադրել է բացառիկ կադրեր, որոնք նկարահանել են հենց դիվերսանտները` իրենք իրենց: Կադրերում նրանք երեւում են իրենց զենքերով ու տեսագրում իրենց զրույցը: Մորթված հորթի կտորները, «Ջերմուկ»-ի շիշը, դիվերսանտների խոսակցություններից դատելով, հայ անասնապահների մոտից են գողացել: Հստակ երեւում են նաեւ դիվերսանտներից մեկի կողքից կախված ատրճանակը, այլ զենքեր: Իսկ խոսակցության թեման, թերեւս, սեփական արարքների մասին գլուխգովանությունն է, նաեւ հպարտանում են, թե գողությունն ադրբեջանցիների պապենական մասնագիտությունն է...

Նրանց խոսակցությունից մի փոքրիկ հատվածի թարգմանությունը՝ yerkir.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը