Ովքեր են փչացնում հայ–ամերիկյան հարաբերությունները
Հայաստանի համար հավասարակշռված և կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունն այլընտրանք չունի։ Սերժ Սարգսյանը հրաժարվեց այդ մոտեցումից, և արդյունքում Հայաստանն այժմ գործնականում զրկվել է իր բնական դաշնակիցներից՝ Ռուսաստանից ու Արևմուտքից։ Ռուսաստանում մեզ չեն հարգում, իսկ Արևմուտքում՝ չեն վստահում։ Երկուսն էլ «դուրս» են գրել «Վերջի բոլշևիկին» ու հետևաբար՝ նաև Հայաստանին։
Ուշագրավն այն է, որ իրեն «արևմտամետ» հռչակած Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հայ–ամերիկյան հարաբերություններում լարվածություն առաջացավ։ Այդ լարվածության աղբյուր են հանդիսանում ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գործունեությունը, Բաղրամյան 26–ն իր «Գեբելսյան» քարոզչամեքենայով և Սերժի «արևմտամետ» հաճախորդների «աստղաբույլը»՝ տխրահռչակ Դավիթ Շահնազարյանի գլխավորությամբ։
Դատե՛ք ինքներդ. Հեֆերնը, դուրս գալով դիվանագիտական առաքելության շրջանակներից, ողջունում է հայաստանյան իշխանությունների բոլոր հակաժողովրդական ու ոչ լեգիտիմ գործողությունները («Կուտակային» համակարգի ներդրում, Որոտանի կասկադի ոչ թափանցիկ վաճառք և այլն), ինչպես նաև անուղղակիորեն աջակցում ընտրակեղծիքներին՝ դրական գնահատականներ շռայլելով տոկոսխփոցիին։
Այսքանից հետո ի՞նչ պետք է մտածի շարքային քաղաքացին ՀՀ–ում ԱՄՆ քաղաքականության մասին։ Ի՞նչ եզրակացության պետք է գա ՀՀ քաղաքացին, երբ տեսնում է, որ Միացյալ նահանգները ներկայացնող դեսպանը դիֆերամբներ է շռայլում օֆշորային սկանդալի թիվ մեկ «հերոս», ինչպես նաև ՀՀ տնտեսության հերն անիծած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին։
Ի՞նչ պետք է մտածեն ամերիկյան քաղաքականության մասին Հայաստանի հիմնական քաղաքական ուժերն ու հանրության ակտիվ շրջանակները, երբ տեսնում են, որ նախագահականից կառավարվող «Գեբելսյան» քարոզչամեքենան կուլիսներում իրեն ներկայացնում է որպես ԱՄՆ դեսպանատնից ֆինանսավորվող և բոլոր «մուտիլովկաները» բարդում դեսպանի վրա։ Եթե Հեֆերնը չգիտի այս մասին, ապա դա լավ չէ իր համար։ Իսկ եթե գիտի, բայց քայլեր չի ձեռնարկում, ապա դա առավելևս լավ չէ իր համար։
Ինչ վերաբերում է Բաղրամյան 26–ի գործունեությանը, ապա վերջին վեց տարիների ընթացքում այդ շենքից հսկայական հարվածներ են հասցվել ԱՄՆ–ի կողմից քարոզվող արևմտյան (համամարդկային) արժեքներին և մասնավորապես՝ ամերիկյան քաղաքականությանը։
Բանն այն է, որ Սերժի «նախաձեռնողականության» արդյունքում ՌԴ–ն ու ԱՄՆ–ն մրցակցության մեջ են մտել Բաքվի համար՝ ՀՀԿ ղեկավարի թեթև ձեռքով առևտրի օբյեկտ դարձած Ղարաբաղի թեմայով։ Արդյունքում՝ ԱՄՆ–ն, փորձելով ՌԴ–ից խլել նախաձեռնությունը, պրոադրբեջանական հայտարարություններով ու կոչերով է հանդես գալիս։ Բայց դրա հիմքերը պետք է փնտրել Սերժ Սարգսյանի անհեռատես քաղաքականության մեջ։ ԱՄՆ–ն ընդամենն իր շահերն է ուզում պաշտպանել այս տարածաշրջանում՝ գործելով «կացնային» մեթոդով։ Ու քանի որ Սերժը կոնֆլիկտածին իրավիճակ է ստեղծել Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ, ուստի՝ ամերիկացիներն էլ իրենց համապատասխան ձևով են պահում՝ «նեռվ» առաջացնելով Հայաստանի հանրության շրջանակներում։
Սերժի ներդրումը հայ–ամերիկյան հարաբերությունների փչացման գործում նաև իր «արևմտամետ» հաճախորդների միջոցով է կատարվում։ Դա տեղի է ունենում «ռուսամետ» Գեղամյանի դհոլային համազարկի ներքո։
Եթե արևմտյան արժեքների քարոզիչներ են իրենք իրենց ներկայացնում ու Բաղրամյան 26–ից զատ նաև արևմտյան կառույցներից տարատեսակ աջակցություն ստանում այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը (չշփոթել մյուս Արամ Սարգսյանի հետ. նա «ռուսամետների» տրցակում է), Աղասի Ենոքյանը և նմանատիպ մյուս դեմքերը, ապա դա չի կարող չվնասել հայ–ամերիկյան հարաբերություններին։ Քանզի նշյալ «գործիչները» գռդոնչիներ են ու ձեռքի հետ նաև գրանտ են «կպցնում»։ Սրանք ոչ մի կապ չունեն արևմտյան արժեքների հետ, քանզի իրականում աշխատում են Գյուլիստանի պայմանագրով ՌԴ–ին հանձնված Սերժ Սարգսյանի օգտին։
Դավիթ Շահնազարյանն, օրինակ, վերջերս դարձել է «Regional Studies Center» հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան։ Այդ կենտրոնն այսպես կոչված արևմտամետ ուղղվածություն ունի։ Շահնազարյանը ներգրավված է լինելու հայ–թուրքական հարաբերությունների հարցերում։
Ինչպես հայտնի է, Շահնազարյանի տեսակետները հայ–թուրքական ու Ղարաբաղի հարցերում չեն տարբերվում թուրք–ադրբեջանական զույգի քարոզչական «կլիշեներից»։ Հիմա եթե այսպիսի մարդիկ պետք է արևմտյան ֆինանսավորմամբ փորձագիտական տեսակետներ ներկայացնեն, ապա դա ևս չի կարող չհարվածել Արևմուտքի իմիջին Հայաստանում՝ «Ասա ով է քեզ ներկայացնում, ասեմ ով ես դու» տարբերակով։
Շահնազարյաններն, իրականում, ամերիկամետ չեն, այլ ամերիկավճարներ (լավագույն դեպքում)։ Նրանց նմանները, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, «խայտառակել ռեսպուբլիկան»։
Ահա այսպես է հարված հասցվում հայ–ամերիկյան հարաբերություններին, որոնց մակարդակի վերականգնումն իշխանափոխությունից հետո առաջին քայլերից մեկը պետք է լինի։

Կարեն Հակոբջանյան