Մաքսային միություն մտնելու որոշումից հետո Սերժ Սարգսյանը պարբերաբար ոչ հաճելի զգացողություններ է ունենում։
Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին նրան թվում էր, թե Կրեմլին ամբողջությամբ տրվելով՝ միանգամից լուծելու է բոլոր խնդիրներն այնպես, ինչպես «ֆուտբոլի» միջոցով էր ուզում լուծել հայ–թուրքական հարաբերություններում առկա բոլոր հարցերը։
Սերժ Սարգսյանը շատ մակերեսային ու պարզունակ պատկերացումներ ունի քաղաքականության մասին։ Ինքը կարծում է, թե միջազգային հարաբերությունները քծնանքային սուբորդինացիա են ենթադրում, ուրիշ ոչինչ։ Եվ ահա նա իր ու իր հաճախորդների շուրթերով քծնում է Պուտինին՝ համոզված լինելով, որ դա կգնահատվի և իրեն կմնա միայն Հայաստանում տարբեր հնարամտությունների օգնությամբ փող աշխատելու «ծանր» բեռը։
Որքան մեծ էր Սերժ Սարգսյանի զարմանքը, երբ նա պարզեց, որ իր պատկերացումների մեջ չեն տեղավորվում քաղաքական զարգացումները։ Դա է պատճառը, որ նա շոկի մեջ հայտնվեց Աստանայում։ Շոկն այնքան մեծ էր, որ երբ Նազարբաևն ընթերցում էր Ալիևի նամակը, Սերժ Սարգսյանն ընդամենը դեմքի արտահայտությամբ կարողացավ ցույց տալ իր վերաբերմունքը։ Նրան մի քանի օր ու մի քանի հազար կիլոմետր պետք եղավ, որպեսզի հայտարարի, որ տհաճության զգացում է ունեցել Նազարբաևի ընթերցանության ժամանակ։
Սարգսյանին մի քանի տարի ու մի քանի հազար կիլոմետր պետք եղավ ցավ և մտահոգություն հայտնելու համար այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ Ճիշտ է, այդ ցավն ու մտահոգությունը նա հայտնեց հայ ժողովրդի կողմից, իսկ ինքը շարունակեց մնալ գյուլիստանյան շրջանակներում, բայց ամեն դեպքում...
Այս ամենը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն ադեկվատ չէ որպես երկրի ղեկավար ու որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Իսկ դա շատ վտանգավոր է պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար։
Սերժը քայլն անում է, հետո է մտածում։ Նրա համար իր իսկ խոսքն արժեք չունի։ Նա չի հասկանում իր խոսքի արժեքը։ Ու նաև չի հասկանում, որ եթե մի բան ասում է պետության անունից, ապա ուրիշները դա լուրջ են ընկալում և համապատասխան քայլեր ձեռնարկում։
Սարգսյանն այժմ հայտնվել է ցավի ու տհաճության արանքում։ Ու այս պայմաններում փորձել փոխել Սահմանադրությունը վերարտադրվելու համար՝ կրկին ոչ ադեկվատության նշան է։ Սարգսյանը չի պատկերացնում, որ այդ գործընթացն այնպիսի ցավի ու տհաճության պատճառ կարող է դառնալ և այնպիսի պատուհաս բերել իր գլխին, որ պարզապես բառերով հնարավոր չէ նկարագրել։
Տհաճության ու ցավի արանքում

Կորյուն Մանուկյան