Լրահոս

15.07.2014 11:47


Անի և Սարգիս Գևորգյանները հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել

Անի և Սարգիս Գևորգյանները հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը եւ օպերատոր Սարգիս Գեւորգյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ հունիսի 23-ի բողոքի ակցիայից հետո տեղի ունեցածի վերաբերյալ հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել:
Այդ մասին «Zham.am»-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի Գևորգյանը:
«Այս մասին ինձ և Սարգիսին տեղեկացրել են ծանուցագրով, որտեղ նշված է եղել, որ հուլիսի 16-ին հրավիրվում ենք ՀՔԾ՝ տուժողի կարգավիճակով»,- ասաց Անի Գևորգյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ ոստիկանության գործողությունների արդյունքում վնասվել էր Անի Գևորգյանի շրթունքը, իսկ Սարգիս Գևորգյանին բերման ենթարկելիս վնասել էին նրա ձեռքերը:

Այս խորագրի վերջին նյութերը