Տնտեսական

15.07.2014 12:53


«Բողոքարկված տուգանքների 70-80 %-ը չեղյալ է հայտարարվել դատարաններում»

«Բողոքարկված տուգանքների 70-80 %-ը չեղյալ է հայտարարվել դատարաններում»

Հարգելի վարորդներ
ԴՈՒՐՍ ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ նախաձեռնությունը կոչ է անում չվճարել ՃՈ կողմից ձեզ ներկայացված տուգանքները և դրանք բողոքարկել դատարանում: Արդեն բողոքարկված տուգանքների 70-80 %-ը չեղյալ են հայտարարվել դատարաններում և արդարացվել են վարորդները: Սա խոսում է այն մասին, որ տուգանքների մեծ մասը կատարվում է օրենքի խախտումներով և բողոքարկելու դեպքում դուք կարող եք չվճարել տուգանքները: Մյուս կողմից, բողոքարկելով տուգանքները՝ դուք ակտիվ մասնակցություն եք ունենում ընդհանուր պայքարին, որի տևականության դեպքում մենք կհասնենք մեր պահանջների իրականացմանը, որն է՝ ունենալ ապահով և արդար երթևեկության միջավայր: Ձեր ցանկության դեպքում մենք պատրաստ ենք ձեզ օգնել բողոքարկման և դատական պրոցեսներում: Դրա համար ընդամենը դիմեք մեզ: Բողոքարկելու համար պետք է ներկայացնեք տուգանքի մասին վկայող նամակը և անձնագրի պատճենը:

«ԴՈՒՐՍ ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ»:

Այս խորագրի վերջին նյութերը