Սերժ Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության ընթացիկ և առաջիկա ծրագրերը:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումներին:
Պերճ Սեդրակյանի խոսքով' Հայկական բարեգործական ընդհանուր միության Միությունը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել ազգային-քաղաքական խնդիրների հանդեպ և մեծ ուշադրությամբ հետևում է գործընթացին: Նա ասել է, որ Բարեգործականը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները և կարևորում այն հանգամանքը, որ բանակցությունները չեն պարունակում որևէ նախապայման: