Մեր օրերում արդեն ավանդույթ է դարձել, երբ տուժած կամ իրեն այդպիսին համարող կողմը ծագած խնդրին հնչեղություն տալու ու այն իր օգտին լուծելու արդյունավետ ուղի է համարում ճանապարհներ փակելը կամ լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելը: Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանի բնակիչներն ու հարևանությամբ գտնվող Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրինությունը ընտրեցին վերջին տարբերակը: Բոլոր հնարավոր լրատվամիջոցների դռները թակելով ոչ միայն հայտարարեցին, որ «Երևան Ջուր» ՓԲԸ պատճառով իրենք մեկ ամսից ավելի է՝ ջրազրկված են, այլ որ ընկերությունն իրենցից գումար է պահանջել վթարի վայրը հայտնաբերելու համար: Այս հայտարարությունները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլ ավելին` վարկաբեկում են ընկերությունն ու գիշեր և ցերեկ ամռան այս տապին` կիզիչ արևի տակ աշխատող մարդկանց արժանապատվությունը:
Փորձենք ներկայացնել պատմությունը հերթականությամբ:
Թբիլիսյան խճուղու այդ հատվածը սնվում է Արզականի ջրատարից, ինչը նշանակում է, որ բնակիչը ապահովված է 24 ժամյա ջրամատակարարմամբ: Ջրատարից եկող խողովակաշարը, անցնելով հարևանությամբ գտնվող Արաբկիրի դատարանի տարածքով, բաժանվում է երկու ճյուղի: Խողովակի մի մասը կենարար հեղուկով է ապահովում դատարանին և Թբիլիսյան խճուղու 7 հասցեին, իսկ մյուս` 100 մմ տրամագծով ջրագիծը` հանդիսանալով Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի սեփականությունը սնում է քոլեջն ու հանրակացարանը: 10 օր առաջ այս երկու հասցեները ջրազրկվեցին: «Երևան Ջրի» մասնագետների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընկերության սպասարկման տակ գտնվող ջրագծի վրա որևէ վթար չկա, այսինքն խնդիրը ներքին ցանցում է, որի սպասարկումը և վթարի վերացումը ջրագծի սեփականատիրոջ պարտականությունն է` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականին ընդունած 130Ն որոշման: Այդ մասին «Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացրեց բաժանորդներին, իսկ ներքին ցանցում առկա վթարը հայտնաբերելու համար խորհուրդ տվեց դիմել մասնագիտացված կազմակերպություն, որտեղից էլ կպարզեն վթարի վայրն ու կվերացնեն այն: Սակայն բաժանորդները խնդրի լուծմանը անմիջապես ձեռնամուխ լինելու փոխարեն, սկսեցին ծեծել բոլոր լրատվամիջոցների դռները` հայտարարելով, որ «Երևան Ջուր»-ը իրենցից վթարը հայտնաբերելու և վերացնելու համար գումար է պահանջել: Մինչ բնակիչներն ու քոլեջի տնօրենը լրագրողների հետ հանդիպումներով էին զբաղված, «Երևան Ջրի» աշխատակիցները մարդասիրական քայլ արեցին և օգնության ձեռք մեկնեցին իրենց վարկաբեկողներին: Մի քանի տեղ փորելով և օգտագործելով որոնողական սարքերը պարզեցին, որ վնասվել է քոլեջի սեփականություն համարվող ջրագիծը, ինչը մեր ընկերության հաշվեկշռում չէ: Բանուկ փողոցում ծանր մեքենաների երթևեկից «բացվել» էր խողովակի վրա գտնվող եռակցման կարը, ինչն էլ բերել է ջրի կորստի և ջրի ճնշման անկման:
«Երևան Ջրի» աշխատակիցները անմիջապես ձեռնամուխ եղան վթարը վերացնելուն: Հողային, եռակցման աշխատանքներ կատարելուց երեք ժամ հետո արդեն խնդիրը լուծված էր, ջրամատակարարումը վերականգնված:
Ինչ վերաբերում է մամուլում Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրենի արված հերթական այն հայտարարությանը, թե մեկ ամիս առաջ քոլեջի հարակից տարածքում «Երևան Ջուր» ընկերության սկսած շինարարական աշխատանքներից հետո ջրազրկվել է քոլեջն ու Թբիլիսյան խճուղու 3/2 հասցեի հանրակացարանը, ապա խորհուրդ կտանք տնօրենին չզբաղվել անշնորհակալ գործով` գուշակությամբ և չփորձել իրար կապել բացարձակ կապ չունեցող երևույթներ: Շինաշխատանքները, ինչի մասին խոսում է քոլեջի տնօրենը, Երևան Ջուր ՓԲԸ ընթացիկ ծրագրային աշխատանքներից է` խողովակաշարի կառուցում, ինչի հետևանքով տվյալ տարածքում որևէ ջրազրկում չի եղել և չէր էլ կարող լինել:
Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանի բնակիչներին և քոլեջի տնօրինությանը խորհուրդ կտանք իրենց թանկագին ժամանակը ծախսեն ոչ թե լրատվամիջոցներին հնարովի պատմություններ ներկայացնելով, այլ իրենց սեփական ջրագիծը փոխելով կամ նորոգելով:
Ի՞նչ էր կատարվել Թբիլիսյան խճուղում

« Երևան Ջուր» ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն