Նախնական տվյալներով՝ Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում: Լարվածության կտրուկ անկման հետեւանքով չեն գործել մետրոյի ազդանշանները, ինչն էլ հանդիսացել է գնացքի արգելափակման և ռելսերից դուրս գալու պատճառ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ բժշկական օգնության է դիմել ավելի քան 120 մարդ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով՝ Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։