«Օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունները Հանրապետական կուսակցության որևէ կառույցում քննարկվե՞լ են, և ինչո՞ւ դրանց մասին կոալիցիան հայտարարություն չի տարածում» հարցին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է.
-Այդ արձանագրությունները մեր աշխատանքի արդյունքն են։ Մենք մեր, մեր աշխատանքի մասին հայտարարությո՞ւն պետք է տարածենք։
«7օր»-ի թղթակիցը Գալուստ Սահակյանին հիշեցրել է, որ ընդամենը երկու օր առաջ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանն ասել էր, թե նախաստորագրված արձանագրությունները «շարքային հանրապետականների համար անակնկալ են եղել, որովհետև չկար որևէ քայլ, որ Թուրքիան և Հայաստանը պատրաստում են այսպիսի փաստաթղթեր։ Դա հայտնի կարող էր լինել հանրապետության նախագահին, արտաքին գործերի նախարարին, որոնք անմիջապես զբաղվում են այդ բանակցություններով, գիտեն՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա»։
-Այդպես չէ, որ կուսակցության բոլոր անդամները բոլոր բաներից տեղյակ են լինում,-պատասխանել է Գալուստ Սահակյանը։
Ինչի՞ն են տեղյակ հանրապետականները

7or.am