Անհասկանալի վրիպակ Չինարիի գնդակոծության տեսանյութի հետ կապված
Այսօր Yerkir.am–ը Չինարի գյուղի գնդակոծության բացառիկ տեսանյութ էր հրապարակել։ Կայքը նշել էր, որ դրանք այս հուլիսի 9-ի գիշերը Ադրբեջանի զինուժի կողմից Չինարի գյուղի ինտենսիվ գնդակոծության ենթարկելու կադրերն են:
Որոշ ժամանակ անց, սակայն, Yerkir.am–ը ընթերցողների ներողամտությունն է հայցել՝ խոստովանելով, որ տեսանյութն իրականում արվել է մի քանի տարի առաջ և ամենևին էլ Չինարիի գնդակոծությունը չէ. «Yerkir.am-ը հայցում է իր ընթերցողների ներողամտությունը եւ հայտնում, որ այն տրամադրված է եղել մեր կայքի լրագրող Գևորգ Ավչյանին Չինարիի գյուղացիներից մեկի կողմից/ թե կոնկրետ ում կողմից անհրաժեշտության դեպքում կներկայացնենք/՝ իբր Չինարիի՝ հուլիսի 9-ի գնդակոծության բացառիկ կադրեր: Նշենք, որ մեր լրագրողները Չինարի էին գնացել հենց հուլիսի 9-ի գնդակոծության մասին լուրերին, իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Ինչ խոսք, սխալի կամ անուշադրության համար լրագրողը պատասխանատվություն կկրի»։
Խմբ. կողմից–Կարծում ենք՝ ակնհայտ է, որ նման տեսանյութերը կամ հրապարակումները կարող են տարբեր կերպ ընկալվել ու նույնիսկ խուճապային տրամադրություններ ստեղծել հանրության շրջանում, և դրանք հրապարակելուց առաջ, ինչպես ասում են, պետք է հազար չափել, նոր կտրել։