Լրահոս

15.07.2014 23:34


Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»–ը մոտ 50 մ սահել է ձորը

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»–ը մոտ 50 մ սահել է ձորը

Հուլիսի 15-ին, ժամը 19.43-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (21-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 PC 379 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Ս.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը