Լրահոս

16.07.2014 09:43


Գալուստ Սահակյանի նշանակումից հետո ԱԺ-ում խառնաշփո՞թ է

Գալուստ Սահակյանի նշանակումից հետո ԱԺ-ում խառնաշփո՞թ է

«Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, մեղմ ասած, տարօրինակ խառնաշփոթ է առաջացել ԱԺ-ում, որն ավելի խորացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նշանակմամբ: Այսպիսով, մինչ ԱԺ նախագահն ու աշխատակազմի ղեկավարը մտածում են, թե որ լրագրողին թողնեն ԱԺ, ու ինչ հագուստով, ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անկազմակերպ ձևով մեկնում են արտասահմանյան ուղևորությունների ու խայտառակում մեզ»,–գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում գտնվող հայկական պատվիրակությունը ղեկավար չի ունեցել, քանի որ ԱԺ փոխխոսնակ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջին պահին հրաժարվել է մեկնել Լոնդոն:
Ստիպված արդեն Լոնդոնում ինքնաբուխ կերպով որոշվել է պատվիրակության ղեկավար նշանակել Թևան Պողոսյանին, քանի որ միայն նա է շատ լավ տիրապետել անգլերենին:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը