Լրահոս

16.07.2014 10:49


«Իշխանությունները հանկարծ գլխի են ընկել, որ ամենաշատը յուրայիններն են «քաշվում»»

«Իշխանությունները հանկարծ գլխի են ընկել, որ ամենաշատը յուրայիններն են «քաշվում»»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ-ն մտադիր է սեպտեմբերին մի օրինագիծ ներկայացնել, որով կսահմանափակվեն քաղաքացիների բանկային հաշիվների վրա կալանք դնելու հնարավորությունները։ Ընդ որում՝ Վահրամ Բաղդասարյանը դա բացատրել է նրանով, որ «ինչ-որ չնչին գումարների պատճառով մեծ գործերի մեջ գտնվող մարդկանց հաշիվների վրա հանկարծ արգելանք էր դրվում»։

«ՉԻ» - Հասկացա՞ք, թե ինչ է տեղի ունեցել։ Շարքային քաղաքացիների հաշվեհամարների վրա կալանք դնելը «ջանդամը», բայց իշխանությունները հանկարծ գլխի են ընկել, որ ամենաշատը յուրայիններն են «քաշվում». ասենք՝ մեկը պիտի գնա, Լաս-Վեգասում մի 2-3 միլիոն դոլարի «տժժա», մի ուրիշը՝ մի 5-10 միլիոնի «աբրանք» պիտի ներկրի, ու պարզվում է՝ ինչ-որ 10-20 հազար դրամի պատճառով այդ «մեծ գործերի մեջ գտնվողների» հաշվեհամարների վրա կալանք է դրված։ Իսկապես խայտառակություն է։

Այլ հարց է, որ օրինագիծը մի 2-3 ամիս անց հազիվ ուժի մեջ մտնի. ԱԺ-ն արձակուրդում է։ Բայց պրոբլեմ չկա. իշխանությունները կբանակցեն, եւ «մեծ գործերի մեջ գտնվողների» հաշվեհամարները ներքին կարգով չեն սառեցվի»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը