Հարցազրույց

16.07.2014 11:34


Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխություններն ուղղված են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը»

Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխություններն ուղղված են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը»

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

-Երկրում խորացող ծանր սոցիալտնտեսական պայմաններում, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի բացահայտ ձախողումների ֆոնին Սերժ Սարգսյանը փորձում է նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները։ Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ նա հետ կկանգնի իր հերթական նախաձեռնությունից։

- Սահմանադրական փոփոխությունները չեն վերաբերում հանրային պահանջներին։ Փոփոխություններն ուղղված են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը։ Այդ իսկ պատճառով դա կապ չունի երկրում առկա սոցիալական կամ քաղաքական ծանր վիճակի հետ։ Ինչպես տեսնում ենք Սերժ Սարգսյանը քաղաքական ռեսուրս չունի։ Նա նաև հետաձգում է այդ գործընթացը, չի կարողանում կոնսոլիդացիա ապահովել իր շուրջը։ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությունը հետաձգել է մինչ հոկտեմբերի 15-ը։ Ոչ իշխանական ուժերն էլ իրեն վերջնաժամկետ են նշանակել մինչ սեպտեմբերի 30-ը։

-Ճիշտ է Սերժ Սարգսյանը հետաձգել է, սակայն, եթե նա այնուամենայնիվ գնա սահմանադրական փոփոխությունների, այդ դեպքում որո՞նք պետք է լինեն ընդդիմության քայլերը։

-Ոչիշխանական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան նման բան տեղի ունենա։ Բազմիցս նշվել է, որ քառյակի գործողություններից են կախված Սարգսյանի գործողությունները։ Պետք է ավելի հստակ պահանջներ ներկայացնեն, որպեսզի թույլ չտան նրան նման քայլի գնալ։ Քառյակի քայլերի հետևանքով էր, որ մեկ անգամ արդեն հետաձգեց գործընթացը։ Հաջորդ քայլը, այպես ասած, նույնպես կախված կլինի քառյակի գործաղություններից։ Ոչիշխանական ուժերը կարող են ստիպել Սարգսյանին հետ կանգնել սահմանադրական փոփոխությունների գնալու մտադրությունից՝ կլինի դա փողոցի միջոցով, հրաժարականի պահանջի կամ արտահերթ Ազգային ժողովի ընտրությունների միջոցով։ Տարբերակներ կան ու դրանցից մեկը կարող է իրագործվել։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը