Լրահոս

16.07.2014 11:49


Պաշտոնեական դիրքն օգտագործելով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պաշտոնեական դիրքն օգտագործելով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Արման Ե-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացի Արման Ե-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի քննիչներից մեկը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է վարույթն իրականացնող քննիչի գործունեությանը:

Այս խորագրի վերջին նյութերը