ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների վերահաստատում
Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի 35-րդ կետում գագաթաժողովը նշեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնավարությանը, եւ, որ դաշինքը շարունակելու է աջակցել այս տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը' առաջնորդվելով վերոնշյալ սկզբունքներով:
Այս դրույթի հետ կապված Հայաստանի Հանրային Ռադիոընկերության «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը պաշտոնական պարզաբանում է խնդրել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանատներից' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, միաժամանակ նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ' ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված: Ռադիոլուրի հարցման մեջ մասնավորապես նշվել է.
«Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրերն ի դեմս իրենց նախագահների, բազմիցս հայտարարել են կարգավորման գործընթացի առնչությամբ իրենց դիրքորոշման մասին. այն է' հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եվ ազգերի ինքնորոշման սկզբունքներով: Մինչդեռ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան հռչակագրում ներառվեց դրույթ, որտեղ հարավկովկասյան հակամարտությունների վերաբերյալ նախկին ընդհանրացված ձևակերպումը պահպանվեց: Ընդ որում այդ ձևակերպումը չի համադրվում եռանախագահող երկրների նախագահների' ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ մինչ այդ արած հայտարարությունների հետ»:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը «Ռադիոլուրի» հարցմանը պաշտոնապես պատասխանել է.
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ և տևական լուծմանը Մինսկի խմբի գործընթացի միջոցով' Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված' ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաև նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի կողմից 2009թ. Լ'Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններով վերահաստատված տարրերի հիման վրա»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական պատասխանը' «Ռադիոլուրին».
«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորմանը' հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների ' ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եվ ազգերի ինքնորոշման սկզբուքնների , ինչպես նաեվ նախագահներ Սարկոզիի, Մեդվեդեվի եվ Օբամայի կողմից Լ'Աքվիլայում եվ Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններում ներառված տարրերի վրա»: