Լրահոս

16.07.2014 20:23


Պուտինը նշել է ԲՌԻԿՍ երկրների միասնական դիրքորոշումը միջազգային հարթակում

Պուտինը նշել է ԲՌԻԿՍ երկրների միասնական դիրքորոշումը միջազգային հարթակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է ԲՌԻԿՍ»երկրների (BRICS՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միասնական դիրքորոշումը միջազգային հարթակում: Ըստ Պուտինի՝ այն օգնել է կանխարգելել ռազմական ներխուժումը Սիրիա։ Ռուսաստանի ղեկավարը ԲՌԻԿՍ առաջնորդների հետ հանդիպմանը հայտնել է, որ կազմակերպության անդամ երկրներն ավելի զգալի դեր են խաղում միջազգային քաղաքական ասպարեզում։ Նա ընդգծել է գլոբալ զարգացման, քաղաքական, ֆինանսատնտեսական և այլ հարցերում միասնական դիրքերից հանդես գալու կարևորությունը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը