Տնտեսական

16.07.2014 13:42


Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները նորից ցույց են անում

Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները նորից ցույց են անում

Այսօր «Քիմպրոմի» շուրջ 150 աշխատակիցներ հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել եւ հավաքվել են մարզպետարանի մոտ: Աշխատակիցները պահանջում էին պատասխան տալ իրենց հարցերին, ինչպես նաեւ՝ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ներկայությունը: Նշենք, որ ցուցարարներն ամենաշատը մեղադրում են հենց վերջինիս, իսկ աշխատակիցներից շատերը նույնիսկ կարծում են, որ գործարանի սեփականատերերից մեկը հենց Մովսիսյանն է: Նրանց կարծիքով՝ բացի Մովսիսյանից՝ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ եւս գործարանի սեփականատեր են հանդսիանում: Ի դեպ, ցուցարարների կարեւոր պահանջներից մեկն էլ հենց այն է, որ հստակեցվեն, թե ովքեր են գործարանի ներկայիս սեփականատերերը: Բանն այն է, որ ամիսներ շարունակ նրանք չեն կարողանում ճշտել այդ հարցը, ու նաեւ այդ հանգամանքն իրենց կասկածի տեղիք է տալիս, թե սեփականատերերը իշխանությունների ներկայացուցիչներն են:

Այսօր, ժամը 12-ին, Մովսիսյանը պետք է հանդիպեր ցուցարարների հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանց տեղեկացրել են, թե Մովսիսյանը կուշանա եւ իրենց հետ կհանդիպի ժամը 16-ին: Բացի այդ՝ մարզպետարանից ցուցարարներին առաջարկել են Մովսիսյանի հետ հանդիպել ոչ թե մարզպետարանում կամ Վանաձորի գլխավոր հրապարակում, այլ հենց գործարանի տարածքում, այն էլ՝ ցուցարարներից միայն մի քանիսը պիտի ներկա լինեն այդ հանդիպմանը: Ցուցարարները, սակայն, վճռական են տրամադրված եւ պնդում են, որ հանդիպմանը պետք է մասնակցեն բոլորը:

Պահանջներից մեկն էլ այն է, որ նրանք գործարանի ապագայի հետ կապված հստակ ծրագիր են ակնկալում:

Այժմ ցուցարարները սպասում են ժամը 16-ին կայանալիք հանդիպմանը:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը