Լրահոս

16.07.2014 21:54


Գերմանիայում պահեստից 300 հազար լիտր գարեջուր են գողացել

Գերմանիայում պահեստից 300 հազար լիտր գարեջուր են գողացել

Գերմանիայում անհայտ անձինք պահեստներից մեկից խոշոր քանակությամբ (300 հազար լիտր) գարեջուր են գողացել։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»–ը։ Գողությունը կատարվել է Կրեֆելդ քաղաքում։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ հանցագործները պահեստ են ներթափանցել դեռևս նախորդ հինգշաբթի՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, իսկ հանգստյան օրերին գարեջուրը դուրս են բերել պահեստից։

Գարեջրի գողոնի նման ծավալը կտեղավորվի մոտ 10 ֆուրում։ Ականատեսների խոսքերով՝ ենթադրվող գողերի մեքենաները շարժվել են Կրեֆելդից ոչ հեռու գտնվող Դույսբուրգ քաղաքի ուղղությամբ։ Ոստիկանները պահեստի տարածքում կասկածելի ակտիվություն էին նկատել դեռևս նախորդ հինգշաբթի, սակայն գարեջրի անհետանալը նկատել են միայն երկուշաբթի, իսկ մամլո հաղորդագրությունը հրապարակել են երեկ։

Այս խորագրի վերջին նյութերը