Լրահոս

16.07.2014 14:08


ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը: Հուլիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվերակեց Ռաֆայել Բարխուդարյանի օգտին: 2012թ. մինչ այժմ նա եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը:

Ռաֆայել Բարխուդարյանը ծնվել է 1981թ. մայիսի 15-ին: Կրությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայիֆակուլտետում եւ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ռաֆայել Բարխուդարյանի գիտական հետաքրքրության ոլորտնեն են` թվային մեթոդներ, զուգամիտության արագացում, Պադեի մոտարկումներ, խոչընդոտի տիպի խնդիրներ, Վիսքոսիթի լուծումներ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ նախագահության մյուս անդամները կարեւորեցին ժամանակակից մաթեմատիկայի ուղությունների ներդնումը Մաթեմատիկայի ինստիտուտի ապագա գործունեության մեջ:

Իր ելույթում Ռաֆայել Բարխուդարյանը որպես կարեւորագույն խնդիր նշեց կադրերի երիտասարդացումը եւ դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Այս խորագրի վերջին նյութերը