«ԱրմենՏել»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվե՞լ է
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում ներկայում իրականցվում է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտման ստուգում»՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Թե ինչ գումարի մասին է խոսքը, նախարարությունում առայժմ հրաժարվում են պատասխանել` հորդորելով սպասել ստուգումների ավարտին: Ավելի վաղ ընկերությունում ընթացող հարկային ստուգումների մասին տեղեկությունները հաստատել էին նաև «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հիշեցնենք՝ ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, հետախուզում է հայտարարվել ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ:
Ընկերության մեկ այլ նախկին աշխատակից էլ ձերբակալվել է արտերկրում: «Փաստինֆո»-ի՝ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի Աշոտ Պողոսյանն է, ով «ԱրմենՏել»-ում պատասխանատու է եղել անվտանգության հարցերի համար:
«ԱրմենՏել»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվե՞լ է
Մանրամասները՝ pastinfo.am–ում։