Տիգրան Սարգսյանը հասավ իր մուրազին։ Նա վեց տարի վարչապետի աթոռը «քշեց», «ատկատահան» արեց բյուջեն, «տենդերահենք» դարձրեց Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը թաղեց չաշխատող բիոզուգարանի մեջ, օֆշորակոխ արեց այլոց միլիոնները և վերջում էլ դարձավ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան ու ձեռքով բարև տվեց Օբամային։ Վերջինս, ի դեպ, հույս է հայտնել, որ Տիգրան Սարգսյաննիր հարուստ փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին։
Օբամայի գնահատականն ու ցանկությունը երկու բան կարող են նշանակել։
Առաջին վարկածն այն է, որ ԱՄՆ նախագահը բացարձակապես չի տիրապետում Հայաստանի հետ կապված ինֆորմացիային ու Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բոլոր երկրների դեսպանների համար նախատեսված ստանդարտ տեքստն է արտաբերել՝ «copy-past» տարբերակով։ Այլապես մի քիչ անհարմար բան է ստացվում մեկ գիշերվա մեջ արևմտամետից եվրասիամետ դարձած ու ամեն երկրորդ բառից հետո «Մաքսային միություն» ասող մարդու հետ հանդիպմանը հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին։
Տիգրան Սարգսյանը վերջին ամիսներին լծված էր ռուսներին քծնելու գործին ու քամու արագությամբ մտնում էր Կրեմլի «պադվալ»։ Եվ եթե ոչիշխանական քառյակի պահանջը, և Սերժ Սարգսյանի վախը չլինեին, ապա հազիվ թե Տիգրանը «փախցվեր» ԱՄՆ։
Մյուս վարկածի համաձայն՝ ԱՄՆ–ում լավ էլ տեղյակ են, թե ով է Հայաստանից իրենց մոտ դեսպան նշանակվել, բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ Օբաման դրական է գնահատում այդ նշանակումը։ Սակայն այստեղ էլ հարց է առաջանում, թե արդյոք չի՞ մտահոգվում Օբաման ԱՄՆ–ի ու անձամբ իր իմիջով, երբ Օստապ Բենդերի ժամանակակից տեսակի է ընդունում իր աշխատասենյակում ու նկարվում հետը։ Թեև Օբաման ինչ անի. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը պետք է այս ամենի մասին զեկույց կազմեր ու անհարմար վիճակի մեջ չդներ իր երկրի ղեկավարին, բայց դե Հեֆերնը լրիվ ուրիշ բանով է զբաղված ու Շարմազանովից ոչ պակաս էնտուզիազմով է պաշտպանում Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները»։
Ինչ վերաբերում է տխրահռչակ նախկին վարչապետի հարուստ փորձին ու գիտելիքներին, ապա արժե հակիրճ հիշեցնել այդ փորձի ու գիտելիքների արդյունքները։
Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում Հայաստանի բնակչությունը պակասեց շուրջ 300 հազար մարդով, 2009–ին գրանցվեց ռեկորդային տնտեսական անկում (դոլարային հաշվարկով ՀՀ ՀՆԱ–ի կրճատումն աշխարհում առաջինն էր բացասական իմաստով), ներդրումները կրճատվեցին 60 տոկոսով, կապիտալի արտահոսքն աննախադեպ չափերի հասավ, աղքատությունն աճեց 50 տոկոսով, փակվեցին հազարավոր բիզնեսներ, կոռուպցիան դարձավ համատարած ու համակարգված ... Կառուցվում է «Մեկ օլիգարխի տնտեսություն»։
Հայաստանում կյանքի որակի անկմանը զուգընթաց հարստացան Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև նրանց նեղ բարեկամական շրջապատը ներկայացնող մարդիկ։ Այսինքն՝ կա ուղիղ համեմատական կապ ՀՀ բնակչության աղքատության ու սերժենց եկամուտների աճի միջև։
«Արևմտամետ» Սարգսյանների արտաքին քաղաքական արդյունքներն էլ են «տպավորիչ»։ Հայաստանը ԵՄ–ի հետ ասոցացում բանակցեց ու հետո թռավ Եվրասիական միության գիրկը, ավելի ճիշտ փորձում է թռչել, բայց կարծես այնտեղ չեն շտապում ընդունել։
Հիմա եթե Օբաման հույս է հայտնում, որ այս փորձն ու գիտելիքները Տիգրան Սարգսյանը պետք է ներդնի ԱՄՆ–ում, ապա չի բացառվում, որ մի օր Օբաման հայտարարի Մաքսային միություն մտնելու մասին, հետո դուրս գա ՆԱՏՕ–ից ու մտնի ՀԱՊԿ և այդպես շարունակ։
Իսկ եթե փորձի ու գիտելիքի տակ հասկացվում է Տիգրան Սարգսյանի՝ օֆշորներում արագ կողմնորոշվելու հատկանիշները, ապա Օբաման լուրջ խնդիրներ կարող է ունենալ ամերիկյան հարկատուների հետ, բայց դա արդեն մեզ չի վերաբերում։
Տիգրան Սարգսյանի փորձն ու գիտելիքները
Տիգրան Սարգսյանը հասավ իր մուրազին։ Նա վեց տարի վարչապետի աթոռը «քշեց», «ատկատահան» արեց բյուջեն, «տենդերահենք» դարձրեց Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը թաղեց չաշխատող բիոզուգարանի մեջ, օֆշորակոխ արեց այլոց միլիոնները և վերջում էլ դարձավ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան ու ձեռքով բարև տվեց Օբամային։ Վերջինս, ի դեպ, հույս է հայտնել, որ Տիգրան Սարգսյանն իր հարուստ փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին։
Օբամայի գնահատականն ու ցանկությունը երկու բան կարող են նշանակել։
Առաջին վարկածն այն է, որ ԱՄՆ նախագահը բացարձակապես չի տիրապետում Հայաստանի հետ կապված ինֆորմացիային ու Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բոլոր երկրների դեսպանների համար նախատեսված ստանդարտ տեքստն է արտաբերել՝ «copy-past» տարբերակով։ Այլապես մի քիչ անհարմար բան է ստացվում մեկ գիշերվա մեջ արևմտամետից եվրասիամետ դարձած ու ամեն երկրորդ բառից հետո «Մաքսային միություն» ասող մարդու հետ հանդիպմանը հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին։
Տիգրան Սարգսյանը վերջին ամիսներին լծված էր ռուսներին քծնելու գործին ու քամու արագությամբ մտնում էր Կրեմլի «պադվալ»։ Եվ եթե ոչիշխանական քառյակի պահանջը, և Սերժ Սարգսյանի վախը չլինեին, ապա հազիվ թե Տիգրանը «փախցվեր» ԱՄՆ։
Մյուս վարկածի համաձայն՝ ԱՄՆ–ում լավ էլ տեղյակ են, թե ով է Հայաստանից իրենց մոտ դեսպան նշանակվել, բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ Օբաման դրական է գնահատում այդ նշանակումը։ Սակայն այստեղ էլ հարց է առաջանում, թե արդյոք չի՞ մտահոգվում Օբաման ԱՄՆ–ի ու անձամբ իր իմիջով, երբ Օստապ Բենդերի ժամանակակից տեսակի է ընդունում իր աշխատասենյակում ու նկարվում հետը։ Թեև Օբաման ինչ անի. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը պետք է այս ամենի մասին զեկույց կազմեր ու անհարմար վիճակի մեջ չդներ իր երկրի ղեկավարին, բայց դե Հեֆերնը լրիվ ուրիշ բանով է զբաղված ու Շարմազանովից ոչ պակաս էնտուզիազմով է պաշտպանում Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները»։
Ինչ վերաբերում է տխրահռչակ նախկին վարչապետի հարուստ փորձին ու գիտելիքներին, ապա արժե հակիրճ հիշեցնել այդ փորձի ու գիտելիքների արդյունքները։
Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում Հայաստանի բնակչությունը պակասեց շուրջ 300 հազար մարդով, 2009–ին գրանցվեց ռեկորդային տնտեսական անկում (դոլարային հաշվարկով ՀՀ ՀՆԱ–ի կրճատումն աշխարհում առաջինն էր բացասական իմաստով), ներդրումները կրճատվեցին 60 տոկոսով, կապիտալի արտահոսքն աննախադեպ չափերի հասավ, աղքատությունն աճեց 50 տոկոսով, փակվեցին հազարավոր բիզնեսներ, կոռուպցիան դարձավ համատարած ու համակարգված ... Կառուցվում է «Մեկ օլիգարխի տնտեսություն»։
Հայաստանում կյանքի որակի անկմանը զուգընթաց հարստացան Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև նրանց նեղ բարեկամական շրջապատը ներկայացնող մարդիկ։ Այսինքն՝ կա ուղիղ համեմատական կապ ՀՀ բնակչության աղքատության ու սերժենց եկամուտների աճի միջև։
«Արևմտամետ» Սարգսյանների արտաքին քաղաքական արդյունքներն էլ են «տպավորիչ»։ Հայաստանը ԵՄ–ի հետ ասոցացում բանակցեց ու հետո թռավ Եվրասիական միության գիրկը, ավելի ճիշտ փորձում է թռչել, բայց կարծես այնտեղ չեն շտապում ընդունել։
Հիմա եթե Օբաման հույս է հայտնում, որ այս փորձն ու գիտելիքները Տիգրան Սարգսյանը պետք է ներդնի ԱՄՆ–ում, ապա չի բացառվում, որ մի օր Օբաման հայտարարի Մաքսային միություն մտնելու մասին, հետո դուրս գա ՆԱՏՕ–ից ու մտնի ՀԱՊԿ և այդպես շարունակ։
Իսկ եթե փորձի ու գիտելիքի տակ հասկացվում է Տիգրան Սարգսյանի՝ օֆշորներում արագ կողմնորոշվելու հատկանիշները, ապա Օբաման լուրջ խնդիրներ կարող է ունենալ ամերիկյան հարկատուների հետ, բայց դա արդեն մեզ չի վերաբերում։
Կարեն Հակոբջանյան