«ՀՀԿ-ի ներսում կին պատգամավորների մեջ հերթական գզվռտոցն է եղել»
Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մինչ այդ ՀՀԿ-ի ներսում կին պատգամավորների մեջ հերթական գզվռտոցն է եղել, քանի որ վերջիններից վարչապետին կից խորհրդում ներկայացված է միայն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Եվ ահա, ՀՀԿ-ական կանանց մեջ նոր գզվռտոց է ընթացել, ոմանք դժգոհել են, թե ինչո՞ւ պիտի միայն Նաղդալյանը լինի այնտեղ: Ըստ նրանց՝ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ խմբակցության մյուս կին պատգամավորները, նաև մյուս խմբակցությունների կանայք լինեն այդ խորհրդում, այլապես դա անարդար կլինի:
«Տերը նշանակել է ինձ հարեմի ամենասիրելի կինը» խոսքերը հիշեցնող պայքարն ավարտվել է նրանով, որ Հովիկ Աբրահամյանը համաձայնել է ընդլայնել խորհրդի կազմը, միայն թե կարողանա վերջ դնել «կնիկական» այդ կռիվներին ու խանդի տեսարաններին»,-գրել է թերթը: