Լրահոս

17.07.2014 11:05


Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը

Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը

Սոցցանցային ադրբեջանական խմբերից մեկում հայտնվել է հուլիսի 14-ին Քարվաճառում ձերբակալված Դիլհամ Գարդաշխան օղլու Ասքերովին արտաքնապես շատ նման անձի լուսանկար՝ զինվորական համազգեստով և Դրագունովի դիպուկահար հրացանով։ Այս մասին գրում է razm.info–ն։

Ադրբեջանական անունով օգտատերը, ով հրապարակել էր լուսանկարը, որևէ մանրամասն չի հայտնել, թե երբ և ինչ պայմաններում է արվել լուսանկարը կամ ինչպես է այն հայտնվել իր մոտ, միայն ուղեկցել է այն «Սեփական հողում գերի ընկնել» («Oz torpaginda esir dushmek») մեկնաբանությամբ։

Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե հերքեց, թե Արցախի տարածք ներթափանցած զինված ադրբեջանցիները որևէ կապ ունեն բանակի հետ։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը