Լրահոս

17.07.2014 11:09


Հայկ Կյուրեղյանը տուժող է ճանաչվել

Հայկ Կյուրեղյանը տուժող է ճանաչվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Հայկ Կյուրեղյանը ճանաչվել է տուժող: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնություն գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հ.Կյուրեղյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո ՀՔԾ քննիչը նրանից գրավոր հաղորդում ու բացատրություններ է վերցրել դեպքի առնչությամբ:
Ըստ Հայկ Կյուրեղյանի հաղորդման` 2014թ. հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը