Լրահոս

17.07.2014 11:48


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 16-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2101», «ԳԱԶ-3110» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 16-ին, ժամը10.00-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հուլիսի 16-ին, ժամը 13.15-ին, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Վարորդը բուժօգնություն է ստացել կանչով մեկնած շտապօգնության աշխատակիցների կողմից:
Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով, ձախ դաստակի նախադաստակային ոսկրերի փակ կոտրվածքով, իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն ավտոմեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը