Լրահոս

17.07.2014 11:59


Սեյրան Օհանյան. «Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու բոլոր հնարավոր ուղիները կականապատվեն»

Սեյրան Օհանյան. «Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու բոլոր հնարավոր ուղիները կականապատվեն»

Կառավարության այսօրվա նիստին, անդրադառնալով Քարվաճառում տեղի ունեցած Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու բոլոր հնարավոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն։

Նախարարը նաև հայտնել է Քարվաճառում դիվերսիոն խմբի վնասազերծման որոշ մանրամասներ. «Համագործակցելով ներքին զորքերի, Ազգային անվտանգության ծառայության հետ՝ բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին հետքերը և հետևից գնալով՝ վնասազերծել էին մեկ անդամի: Դրանից հետո համապատասխան միջոցառումներ կազմակերպեցինք, և բացահայտվեցին բոլոր անդամները»։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊԲ-ի հրամանատարությունը Քարվաճառի սահմանին ներթափանցումը բացառելու խնդիր է լուծում։ Բացի այդ, ուժեղացվել է ծառայությունը առաջին գծում: «Ազգաբնակչության շրջանակում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որ ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իր առջև դրած խնդիրները լուծում է»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը