Ժիրայր Սեֆիլյան. «Հանցագործություն կատարողներն էլ են զոհեր այս համակարգի»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ զիված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին՝ ասել է, թե քանի դեռ մեր բանակը դարձել է մի ծառայողական վայր, որտեղ միայն ու միայն աղքատ ընտանիքների զավակներն են ծառայում, քանի դեռ բանակի վերնախավը կազմված է մարդկանցից, որոնք դարձել են միլիոնատերեր, քանի դեռ բանակի ներսում ոտքից գլուխ կաշառակերություն է, այսպիսի ողբերգական, ցավալի դեպքերի մասին մենք, դժբախտաբար, հաճախակի ենք լսելու։
-Փորձել որևէ մի դեպքի գլխավոր հանցագործին ամենածանր պատիժը տալ՝ խնդիրը չի լուծվելու։ Հանցագործություն կատարողներն էլ են զոհեր այս համակարգի, որն այսօր իշխում է մեր երկրում։ Պատժելով՝ դու փորձում ես հետևանքները վերացնել, այլ ոչ թե պատճառը, իսկ պատճառը մեր երկրում իշխող անբարո արժեքներն են և այդ անբարո արժեքների համակարգն աշխատացնող անձնավորություները, որոնք կանգնած են բուրգի գագաթին։ Դրանք և՛ քաղաքական, և՛ ռազմական վերնախավերն են,-նշել է նա։
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ մինչև այդ մարդիկ չհեռանան այս համակարգից, ու բարոյականություն չտիրի, մեր երկրում նման բաները շարունակական են լինելու։

7or.am