Լրահոս

17.07.2014 19:36


Հուլիսի 18-ին կհայտարարվեն 2014թ-ի Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների անունները

Հուլիսի 18-ին կհայտարարվեն 2014թ-ի Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների անունները

Հուլիսի 18-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները: Մրցանակի միջազգային հանձնաժողովի որոշման արդյունքները կներկայացնեն հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և սկսած 2010թ-ից տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010թ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներն են Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), Նունո Սանտոսը (Պորտուգալիա), իսկ 2012թ-ին` Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը