Լրահոս

17.07.2014 12:41


Վլադիմիր Հայրապետյան. «Եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում»

Վլադիմիր Հայրապետյան. «Եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում»
«Artsakh Today» մամուլի կենտրոնը ներկայացնում է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանությունը:
«Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները՝ վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:
Այս ամենն ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:
«Artsakh Today» մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը