ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքների փոփոխությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից։ Մասնավորապես, դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակը վերանվանվել է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում:
Որոշմամբ 2014թ. մայիսի 1-ից 5 հազար դրամով բարձրացվել են առանձին զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին երկրորդ կենսաթոշակի փոխարեն տրվող, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարների չափերը, սահմանվել է մահացած զինծառայողի ընտանիքի անդամին դրամական օգնություն նշանակելու տեղեկանքի նոր ձև:
«Փաստորեն կան զինվորական կենսաթոշակառուների առանձին կատեգորիաներ, ում չեն վերաբերելու 2014թ. հուլիսի 1-ից կատարված բարձրացումները, և մենք այս որոշումով 10-50 տոկոսով բարձրացնում ենք շուրջ 12 հազար 300 հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարի չափը: Զոհված զինծառայողների ընտանիքի շուրջ 1250 անդամների զինվորական կենսաթոշակի փոխարեն տրվող պարգևավճարի չափը ավելացվում է 20 տոկոսով և զոհված զինծառայողի ընտանիքի շուրջ 6500 անդամներ հնարավորություն են ստանում էապես բարելավել իրենց սոցիալական պաշտպանվածության մակարդակը՝ իրենց երկրորդ կենսաթոշակի փոխարեն ընտրելով պարգևավճար ստանալու տարբերակը, որի գումարը կաճի մոտ 50 տոկոսով»,–ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Եվս երեք որոշմամբ կառավարությունն ապահովել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը և 2014թ. հուլիսի 1-ից զինծառայողների կենսաթոշակների հաշվարկումը նոր կարգով:
Ավելացվում են զինծառայողների պարգևավճարները