ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմինները կազատվեն պետական տուրքի վճարումից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմիններն ազատել պետտուրքի վճարումից: Այժմ պետտուրքից ազատված են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, կենսաթոշակային զբաղվածության հիմնադրամը և դատական իշխանության մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, նոտարները և այլ կազմակերպություններ: Նիստում հավանություն է ստացել «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի նպատակը համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար պաշտոնի անձնագրով նախատեսված չափանիշների պահպանումն է և 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում համայնքային ծառայության մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման միատեսակ ընթացակարգերի սահմանումը:
ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմինները կազատվեն պետական տուրքի վճարումից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմիններն ազատել պետտուրքի վճարումից: Այժմ պետտուրքից ազատված են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, կենսաթոշակային զբաղվածության հիմնադրամը և դատական իշխանության մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, նոտարները և այլ կազմակերպություններ:
Նիստում հավանություն է ստացել «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի նպատակը համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար պաշտոնի անձնագրով նախատեսված չափանիշների պահպանումն է և 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում համայնքային ծառայության մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման միատեսակ ընթացակարգերի սահմանումը: