Չինացի քաղծառայողներին աշխատանքից կազատեն արտամուսնական կապերի համար
Չինացի քաղծառայողներին, որոնց կբռնացնեն ամուսնական դավաճանության մեջ, կազատեն աշխատանքից և կհանեն Կոմկուսից։ Քաղծառայողների վարքի վերահսկողությունը հանձնարարված է Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովին։ Այս մասին հայտնում է «China Daily»–ն։ Եվ դա արվում է որպես կաշառակերության դեմ պայքարի միջոց։
«Սիրուհի պահելու համար շատ չինացի քաղծառայողներ կաշառք են վերցնում»,–նշում է պարբերականը։ Համացանցում մշտապես հայտնվում են կուսակցականների և նրանց սիրուհիների հետ տեսանյութեր, որոնք սովորաբար բաժանումից հետո տեղադրում են հենց կանայք։ Այդպիսով նրանք օգնում են ոստիկանությանը՝ բացահայտելու իշխանության կաշառակեր ներկայացուցիչներին։
Միայն հուլիսի սկզբից վեց բարձրաստիճան կուսակցական քաղծառայող մեղադրվել է ամուսնական դավաճանության մեջ։ Այսպես, Լիլ Ջիժունան 18 սիրուհի ուներ, որոնց թվում դերասանուհիներ, բուժքույրեր և բորտուղեկցորդուհիներ էին։

Տեղեկացնում է lenta.ru–ն։